Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է. Խուդաթյան

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո համայնքի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա հավելել է, որ Մեխակյանի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ «նա լավագույն թեկնածուն է և, թերևս, միակն է՝ կառավարման գործընթացում մասնակցել է մի քանի համայնքներում և քաջատեղյակ է խնդիրներին»։

Խուդաթյանը հավելել է, որ ՔՊ կուսակցության վարչությունն ունի որոշում, որ Արգիշտի Մեխակյանը Էջմիածնում կգլխավորի ՔՊ ընտրացուցակը։

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել է, որ վայր է դնելու մանդատը և այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը:

You may also like...