ՌԴ-ն և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գերությունից վերադարձրել է ռուս զինծառայողների երրորդ խումբը։

Դրա դիմաց Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները տեղափոխվել են Ուկրաինային։ Փոխանակումը կատարվել է հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։

Տեղեկությունը հայտնել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Փոխանակված անձանց թիվը չի նշվում։

Հունիսի 9-ին Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր զինծառայողների փոխանակման առաջին փուլի մասին, իսկ երկրորդ փուլը տեղի էր ունեցել ամսի 10-ին: Փոխանակվածների ճշգրիտ թիվը չի հրապարակվել:

Հունիսի 11-ին Ռուսաստանը փոխանցել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների 1,212 մարմին և ստացել  27 ռուս զինծառայողի մնացորդները: Հունիսի 12-ին նախատեսվում էր սկսել ծանր վիրավորների փոխանակումը:

You may also like...