20 երկրից դիմել են «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին
Ավարտվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը: Ծրագրին դիմել են 60 սփյուռքահայ երիտասարդ ակտիվիստներ 20 երկրներից՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Սերբիայից, Ուկրաինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլն: Դիմորդները 22-35 տարեկան են, առնվազն 5 տարի բնակվում են սփյուռքում, հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են, տիրապետում են հայերենին, ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել՝ համայնքում իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար: