Բաքվի դատարանում հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը

Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր հարցաքննվել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։

Ադրբեջանցի դատախազները Մնացականյանին հարցեր են ուղղել 2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ դատախազներից մեկի հարցին պատասխանելով Մնացականյանը հայտարարել է, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի ընթացքում 18 դիրք է կորցրել։

You may also like...