Հայկ Կոնջորյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը, որում վերջինս համեմատականներ է անցկացրել 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում ընդունված օրենքի և Հայաստանում կաթողիկոսի ընտրությունների պահանջի մասին վարչապետի հայտարարության միջև։

«Ընտրապիղծը և սրբապիղծը:

Ո՞վ է ավելի մեծ հանցանք գործել սեփական ժողովրդի հանդեպ` ընտրապի՞ղծը, ով գողացել է ժողովրդի ընտրությունը, նրան մատնել աղքատության ու պանդխտության` սեփական ժողովրդին դնելով գիշատիչ թալանչիների երախում:

Թե՞ սրբապիղծը, ով այդ նույն թալանչիների հետ ուս-ուսի տված` մարդկանց դժբախտության և աղքատության վրա կառուցել է սեփական սրբապիղծ գոյությունը»,- գրել է Կոնջորյանը։

Հիշեցնենք, ՀՀ առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանն այսօր համացանցի իր էջում գրել էր․

<Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի>։

You may also like...