Մենք հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը․ Թրամփ

Իրանի վրա իսրայելական հարձակումից հետո ԱՄՆ նախագահի առաջին գրառումն է կատարել, որում ասված է․

«Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել՝ Իրանի հետ բանակցություններ վարելու մասին։

Իրանը կարող է լինել մեծ երկիր, սակայն նախապես պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից։

Շնորհակալ եմ այս հարցին ձեր ուշադրության համար»։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաքում Իրանի միջուկային ծրագրի հարցով նախատեսվում էր անցկացնել ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը:

Իսրայելի հարձակումից հետո դեռևս հայտնի չէ՝ արդյոք իրանական կողմը կցանկանա մասնակցել բանակցություններին:

You may also like...