Իսրայելում արտակարգ դրություն է. արգելված են հավաքները, կրթությունն ու աշխատանքը, դատարկվում են խանութները
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը և Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում՝ կապված Իրանի վրա Իսրայելի կանխարգելիչ հարվածի և Իրանի հնարավոր պատասխան գործողությունների հետ, գրում է The Jerusalem Post-ը։
«Իրավիճակի գնահատման հիման վրա որոշում է կայացվել այսօրվանից (ուրբաթ) ժամը 03:00-ից սկսած անհապաղ փոփոխություններ կատարել ներքին ճակատի հրամանատարության հրահանգներում»,- ասված է հաղորդագրությունում։
Այս հաղորդագրության ֆոնին երկրի բնակիչները լույսը բացվելուն պես գրոհել են խանութներն ու առևտրի կետերը: Իսրայելցիները մեծ քանակությամբ սնունդ և տնտեսական ապրանքներ են գնում, խանութների դարակաշարերը դատարկվել են:
Նշենք՝ հենց երկրի վարչապետ Նեթանյահուն է հրահանգել «զինվել» առաջին անհրաժեշտության ապրանքներով ու պաշարով՝ ապաստարաններում երկար ժամանակ մնալու հեռանկարի պայմաններում:
