Իսրայելի հարվածների ֆոնին իրանական մզկիթի վրա բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը

Վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացվել Իրանի Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթի վրա Իսրայելի հարվածների ֆոնին։

Այս դրոշը իսրայելական հարձակումներին պատասխանելու պատրաստակամության խորհրդանիշն է։

Կարմիր դրոշը բարձրացվել է նաև մզկիթի վրա 2024 թվականի սեպտեմբերին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի և 2020 թվականի հունվարին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Քասեմ Սոլեյմանիի մահից հետո:

You may also like...