Վարչապետի աշխատակազմը տեղեկություն կհայտնի. Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Ազատության» հարցին ի պատասխան՝ չի հերքել, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա:

Թե ինչ օրակարգով, պաշտոնյան չի բացահայտել:

Արմեն Գրիգորյանը չի նշել նաև այցի օրը՝ ասելով, որ վարչապետի աշխատակազմը տեղեկությունը կհայտնի:

Հունիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Նրանք քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

You may also like...