Իրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր. Fars News
Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ։
Այս մասին հաղորդել է Fars News գործակալությունը:
Ոչ պաշտոնական տվյալներով զոհվել է առնվազն 78 մարդ, վիրավորվել՝ 329-ը։
Ըստ հաղորդագրության՝ հարվածները հասցվել են Թեհրանի նահանգի բնակելի և ռազմական օբյեկտներին։
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։
