Իսրայելի ագրեսիային անպայման կհաջորդի համարժեք պատասխան. Իրանի նախագահ
Իսրայելը կստանա իր պատասխանը:
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը) ագրեսիային անպայման կհաջորդի համարժեք պատասխան»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա:
