Ադրբեջանի՝ Իրան հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է. իրանագետ
2020թ. ի վեր կորանավիրուսային համաճարակի պատրվակով Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից մինչ այժմ փակ արհեստածին Ադրբեջանի՝ Իրանի հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է։ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Հատկապես Իրանի միջուկային գիտնականների դեմ մահացու դիվերսիաներից հետո Իրանի ներքին անվտանգությամբ զբաղվող մարմիններն ակտիվացրել են աշխատանքը, և արդեն իսկ պաշտոնական տեղեկատվություն է տարածվել Զանջանում և մի քանի այլ վայրերում դիվերսանտների վնասազերծման վերաբերյալ։
Հիմնավոր կասկածներ կան, որ դիվերսիոն գործողություններն իրականացրել են նաև հենց Իրանի ներսում Բաքվի անմիջական ուղղորդմամբ և համակարգմամբ ստեղծված պանթյուրքական ցանցի անդամ գործակալներ»,- գրել է նա։
