Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին
Իսրայելի հետ օդային մարտերը շարունակվել են ողջ գիշեր, այդ թվում՝ Թեհրանի տարածքում:
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ հարվածներ են հասցվել «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանի տարածքին։
Կեսգիշերին օդանավակայանի մարտական ինքնաթիռների կայանատեղիում պայթյուն է տեղի ունեցել: Նշվում է, որ օդանավակայանի ենթակառուցվածքը և թռիչքուղին չեն տուժել:
Հարձակում է տեղի ունեցել նաև Իրանի արևմուտքում գտնվող Ասադաբադ շրջանում:
Ենթադրվում է, որ այնտեղ եղել են բալիստիկ հրթիռների արձակման կայաններ, որոնք օգտագործվել են Իսրայելի դեմ պատասխան գործողությունների համար։
Հրապարակումների համաձայն՝ իրանական կողմն էլ իսրայելական ավելի քան 150 թիրախ է խոցել, այդ թվում՝ ավիաբազաները, որտեղ տեղակայված են F-35, F-16 և F-15 կործանիչներ:
