Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար

Իրանը պաշտոնապես ծանուցել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանություններին, որ եթե Իսրայելը օգնի հետ մղել Իսլամական Հանրապետության հարձակումները հրեական պետության վրա, ապա Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի երկրներում նրանց ռազմական օբյեկտները կդառնան իրանական հարվածների թիրախներ։

Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը, որի տեղեկություններով, բացի ռազմական օբյեկտներից, Թեհրանը սպառնացել է հարձակվել Պարսից ծոցում և Կարմիր ծովում գտնվող նավերի և ռազմանավերի վրա։

You may also like...