ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան
Հունիսի 13-ին Իսրայելի կողմից ձեռնարկված հարձակումները հավասարազոր են պատերազմի հայտարարման:
«Իրանը խստորեն և միանշանակ դատապարտում է բարբարոսական և հանցավոր հարձակումը և բարձրաստիճան զինվորականների, միջուկային ոլորտի գիտնականների և անմեղ քաղաքացիների նպատակային սպանությունները», — ասել է Իրավանին։
Նա հավելել է, որ Իսրայելի գործողությունները հակասում են ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրությանը և Ժնևի կոնվենցիային, և խոստացել է, որ Իրանը կպատասխանի «վճռականորեն և համաչափ»:
Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում նաև մեղադրել է Միացյալ Նահանգներին Իսրայելի հարվածներին քաղաքական և հետախուզական աջակցություն ցուցաբերելու մեջ:
«Օգնելով այդ հանցագործություններին, նրանք կրում են ամբողջ պատասխանատվությունը դրանց հետևանքների համար»,- ասել է նա։
Իրավանիի խոսքով, Իրանի տարածքին Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 320-ը, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են, «այդ թվում՝ կանայք և երեխաներ»։
