Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տանիքներ. Գյումրու քաղաքապետարանը գիշերն արտակարգ ռեժիմով է աշխատել

Հունիսի 14-ին Գյումրիում արձանագրված հորդառատ տեղումները` ուղեկցված կարկուտով ու ուժեղ քամով, ընդամենը մի քանի րոպեում ողողել են քաղաքի բակերն ու կենտրոնական փողոցները։

Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

505898434_122117058518862548_8649610007947648811_n.jpg (119 KB)

«Արտակարգ եղանակային պայմանները լրջորեն խաթարել են երթևեկությունն ու բնակիչների առօրյան։ Բնական տարերքը արմատախիլ է արել մի շարք ծառեր, վնասել տանիքներ, իսկ մեծաքանակ ջուրը կուտակվել է բակերում ու երթևեկելի հատվածներում։

505892447_122117063534862548_5506748170965664203_n.jpg (224 KB)

Արտակարգ իրավիճակին արձագանքել է Գյումրու համայնքապետարանը, կոմունալ բաժնի ողջ անձնակազմն աշխատել է արտակարգ ռեժիմով։ Նշենք, որ Շիրակի մարզի պարեկային ծառայության առաջին վաշտի պարեկները ևս միացել են կոմունալ աշխատակիցներին՝ աջակցելով ջրահեռացման, ճանապարհների մաքրման, երթևեկության վերահսկման և անվտանգության ապահովման աշխատանքներին։

505896449_122117063528862548_2040091299042331581_n.jpg (242 KB)

Պարեկներն այս պահին կոմունալ բաժնի աշխատակիցների հետ հավասար աշխատանքներ են անում՝ աջակցելով քաղաքապետարանի աշխատակիցներին եւ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը ։

Տարերքի հետևանքները վերացնելու աշխատանքները շարունակվում են։ Ներկա պահին ջուրը դուրս է բերվում մի շարք տարածքներից, և տարվում է մաքրման ու վերականգնման գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

506982508_122117058380862548_2059152408680526584_n.jpg (186 KB)

You may also like...