ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ոչ մի կապ չունի» Իսրայելի կողմից Իրանի վրա վերջին հարձակումների հետ։

Գրառման մեջ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանի կողմից հարձակման դեպքում ԱՄՆ-ն իր զինված ուժերի «ողջ հզորությունը» կօգտագործի Իրանի դեմ։

«Միացյալ Նահանգները որևէ կապ չուներ Իրանի վրա հարձակման հետ։ Եթե Իրանը ինչ-որ կերպ հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը կթափվի ձեզ վրա այնպիսի ուժով, ինչպիսին նախկինում չէր եղել»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում:
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է «Առյուծների սերունդ» գործողությունը, որն, ըստ պաշտոնական Թլ Ավիվի, ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ 200 կործանիչներ հարվածել են Իրանի ավելի քան 100 թիրախի, այդ թվում՝ միջուկային օբյեկտների։

Սպանվել են բարձրաստիճան զինվորականներ ու գիտնականներ, որոնք տիրապետում էին միջուկային և երկրի հրթիռային կապիտալի բոլոր մանրամասներին և ունեին լուրջ ու առանցքային դեր երկրի պաշտպանության գործում:

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել, որոնց հետևանքով Իսրայելում կան զոհեր և տուժածներ, ավերածություններ: Իսրայելում օդային տագնապի ազդանշանը հնչել է գրեթե ողջ գիշեր:

You may also like...