Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան

Ապարանում տորնադոյի հետևանքով 4 անձ թեթև վնասվածքներով դիմել է բուժօգնության։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Քաղաքացիներն առաջին բուժօգնություն են ստացել և դուրս գրվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 15-ին Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել:

Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։

You may also like...