Իսրայելը հայտարարել է Իրանի արևմուտքում թիրախներին հարվածների մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱՀԱԼ) «տասնյակ թիրախներ» են խոցել Իրանի արևմուտքում՝ օգտագործելով «երկիր-երկիր» դասի հրթիռներ, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի արևմուտքում գտնվող տասնյակ թիրախների՝ «երկիր-երկիր» դասի հրթիռներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր հայտարարել է, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։

You may also like...