Բաքուն մնացել է առանց խմելու ջրի
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի և Ապշերոնի թերակղզու մեծ մասի խմելու ջրով մատակարարումը դադարեցվել է։
Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ջրային ռեսուրսների կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը։
Դրա համաձայն՝ վթարվել է Օղուզ-Գաբալա-Բաքու մագիստրալային ջարատարը։
Վթարի պատճառների մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում՝ նշելով միայն, որ Բաքում և հարակից շրջանները առանց խմելու ջրի կմնան ևս չորս օր՝ մինչև հունիսի 20-ը։