28 հազար 916 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ):

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է:

You may also like...