Ադրբեջանը չի հարձակվելու Հայաստանի վրա, չի դիմի նման արկածախնդրության. Թաթուլ Հակոբյանն ասել է՝ ինչու

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Իրան-Իսրայել իրավիճակով պայմանավորված որոշ հայտարարությունների, համաձայն որոնց՝ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա:

«Ադրբեջանը ՉԻ հարձակվելու Հայաստանի վրա:

Չեմ հասկանում այն քաղաքական գործիչներին ու հատկապես վերլուծաբաններին, որոնք Նիկոլ Փաշինյանին վատաբանելու համար հայտարարում են, որ Ադրբեջանը օգտվելու է այս վիճակից և հարձակվելու է Հայաստանի՝ Սյունիքի վրա:

Նիկոլ Փաշինյանին քննադատելու հազար պատճառ կա, բայց չեմ հասկանում, թե ինչու են հայ մարդկանց ահաբեկում Ադրբեջանի նոր պատերազմով:

Միայն այն իրականությունը, որ այսօր Արևելք-Արևմուտք օդային միջանցքը անցնում է Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան օդով, դա արդեն իսկ բավարար պատճառ է, որ Ադրբեջանը չդիմի նման արկածախնդրության:

Էլի պատճառներ կան:

Ադրբեջանը մի օր, այո՛, կարող է հարձակվել, բայց դա չի լինի այսօր, վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից…

Դրա համար Ադրբեջանը պետք է ունենա նաև Ռուսաստանի, Թուրքիայի, ինչ-որ տեղ Արևմուտքի «դաբրոն», ինչպես ուներ 2020-ի պատերազմում և 2023-ի բռնի տեղահանության ժամանակ»,- գրել է նա:

You may also like...