Իրանի հարվածներից Իսրայելում 24 մարդ է զոհվել
Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի հրապարակած զեկույցի համաձայն՝ հունիսի 13-ին սկսված Իրանի հրթիռային հարվածների հետևանքով Իսրայելում զոհվել է 24 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 640-ը։
Զեկույցում նշվում է, որ վիրավորներից 10-ը գտնվում են ծանր վիճակում, 37-ը՝ միջին ծանրության, իսկ ավելի քան 600-ը՝ թեթև վնասվածքներ ունեն:
