Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե գործողությունների հետևանքով քանի իրանցի է լքել Իրանն ու Հայաստան տեղափոխվել, ըստ դեսպանի՝ երկրում քաղաքացիների մեծաթիվ հոսք չկա։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում տարբեր երկրներից քաղաքացիների վերադարձի համար, քանի որ թռիչքների չեղարկման հետևանքով նրանցից շատերը չեն կարողանում տուն վերադառնալ։
«Տվյալներ չկան, թե քանի իրանցի է պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխվել։
Սակայն ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք Ռուսաստան և Թուրքիա էին այցելել. այդ քաղաքացիները կարողացել են Հայաստանի հետ ունեցած ցամաքային սահմանով վերադառնալ երկիր»,- նշեց նա։
