«Եղբորս դեռ չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն». Կարեն Կարապետյան
«Սամվել Կարապետյանը դեռ տանն է, չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամել Կարապետյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը։
«Ինչ էլ ասել է, քիչ է ասել։ Ես այստեղ կանգնած եմ, որ առաջինն ինձ ձերբակալեն, որովհետև ես էլ խոսեցի։
Կա պետություն, կան համապատասխան մարմիններ, թող համապատասխան մարմինները գործեն օրենքի սահմաններում։
Վաղն ամեն մեկն իր արածի համար պատասխան է տալու, ես էլ իմ արածի համար»,–նշեց նա։
Կարեն Կարապետյանը հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանը գրառումը։
«Ես նրա մակարդակի մարդ չեմ, որ իր լեզվով խոսեմ հետը։ Ես դասատուի տղա եմ»,–ասաց նա։
