Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանագծին գտնվող Սուբաշըի սահմանային վաշտ և Բեշթաշի սահմանային խմբի տեղակայման վայր։

Նշվում է, որ այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։

Թուրանին այցի ընթացքում ուղեկցել է կայազորի հրամանատար, գեներալ-մայոր Ջավիդ Թութունջուն։

Նա մանրամասն տեղեկություններ է հաղորդել սահմանագծին իրականացվող անվտանգային գործողությունների վերաբերյալ։

You may also like...