Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց քննելու մասին միջնորդության քննարկումն ավարտվել է: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանը՝ նշելով, որ դատարանի ակտի հրապարակման ժամի վերաբերյալ դեռ որևէ տեղեկատվություն չունեն:
Հիշեցնենք՝ այս գիշեր ձերբակալվել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին է տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:
