Սամվել Կարապետյանը կալանավորվեց
Դատարանը քիչ առաջ հրապարակեց գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը։
Գործարարին կալանավորելու որոշում է կայացվել։ Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։
Այս մասին հայտնեց փաստաբանը:
Հիշեցնենք՝ այս գիշեր ձերբակալվել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը:
Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին է տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:
Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։
