«Պիցցա Տաշիր» ընկերությունն է դիմել իրենց հանրային սննդի կետերում վերահսկողություն իրականացնելու համար. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը, ի պատասխան «Պիցցա Տաշիր» ընկերության մասնաճյուղերում արդեն մի քանի օր շարունակվող ստուգումների և որոշ մասնաճյուղերում աշխատանքի կասեցումների մասին հայտարարությունների, հայտնել է, որ ընկերությունն ինքն է 1-2 շաբաթ առաջ դիմել ՍԱՏՄ մասնաճյուղերում վերահսկողություն իրականացնելու խնդրանքով:

««Պիցցա Տաշիր» ընկերության ներկայացուցիչն էլ խոսել է այս մասին, տեղեկացրել, որ դեռ 1-2 շաբաթ առաջ ԻՐԵՆՔ ԵՆ ԴԻՄԵԼ իրենց հանրային սննդի կետերում վերահսկողություն իրականացնելու համար, պատահական համընկնում է: 30 մասնաճյուղում ստուգում է ընթանում, 5-ն էլ կասեցվել է, ստուգումները դեռ շարունակվում են: Հաղորդագրությունների հետ նկարներ էլ են դրվում:

Մոտ 15 մասնաճյուղ էլ ստուգվել ու չի կասեցվել, որովհետև հրաշալի վիճակ է եղել»,- ի պատասխան քննադատությունների՝ գրել է ՍԱՏՄ խոսնակը:

Նշենք՝ երեկվանից ՍԱՏՄ-ը հայտնում է «Պիցցա Տաշիր» ընկերության մի շարք մասնաճյուղերում գործունեության ժամանակավոր դադարեցման մասին: Հիշյալ մասնաճյուղերում արձանագրվել են մի շարք խախտումներ սանիտարական նորմերի առումով, և տրվել են ժամկետներ՝ թերությունների շտկման համար:

You may also like...