Արձանագրում եմ՝ այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ․ վարչապետ (տեսանյութ)
Արձանագրել ենք, որ նույնիսկ մեր ամենամոտ երկրները փաստորեն ՀՀ տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում. սա մեզ համար սթափեցնող բան էր։
«Մենք ինքներս ստիպված էինք հարց տալ մեզ. ինքներս ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ չեն ճանաչում։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ ՀՀ տարծքային ամբողջականությունը՝ հասկանալով, որ դա պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ, ինձ համար դա է այն կետը, որտեղ ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ տրանսֆորմացիան։
Արձանագրում եմ, որ այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբև, ավելի ինքնիշխան ենք, ավելի պետություն ենք, քան երբևէ, բայց այսօրվա արձանագրումը ամենակարևորը չէ»,- ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
