«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ապագայի հստակ գծագրված նախագիծ է. վարչապետ
«Կա՞ ապագա, թե՞ չկա ապագա»։
Այս մասին Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը։
«Սա ինձ համար գրեթե ամենօրյա խորհրդակցության թեմա է, և դրա արդյունքում եկել եմ հետևյալ եզրակացության․ ի՞նչն է գործնականում նշանակում, որ կա ապագա, և ի՞նչն է նաշանակում, որ չկա ապագա։
Եթե կա ապագայի հստակ գծագրված նախագիծ, ուրեմն կա ապագա, եթե չկա, ուրեմն չկա ապագա։
Մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետև այն ինչ այսօր հանրությանը ներակայացնում ենք որպես իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծ է»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ այդ նախագծի առանցքային բաղադրիչներից են հարևանների հետ կարգավորված հարաբերությունները, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումն ու ինքնիշխան պետության գիտակցումը։
