Նման հանդիպում նախատեսված չէ․ Եղոյանը՝ վարչապետի և Ալիևի՝ Թուրքիայում հանդիպելու մասին
Իմ տեղեկությամբ՝ այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, բայց կարող է և, չեմ կարող դա բացառել:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Թուրքիայում Փաշինյան-Ալիև-Էրդողան եռակողմ հանդիպում նախատեսվա՞ծ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի նախօրեին Էրդողանի հետ պետք է հանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ես տեղեկություն չունեմ: Նախատեսված չէ, բայց գիտե՞ք՝ միջազգային հանդիպումները ոնց են լինում. շատ հաճախ որոշում է կայացվում տեղում: Դրանում որևէ տարօրինակ բան չեմ տեսնի: Կարծում եմ՝ այցը շատ կարևոր է: Եթե չեմ սխալվում, ապա առաջին երկկողմ այցն է անկախացումից հետո:
Հատկապես այս եռացող տարածաշրջանում, կարծում եմ, Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց»,- ասաց նա:
