Գերիների հերթական փոխանակումը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակությունն են իրականացրել՝ ավարտելով Ստամբուլում ձեռք բերված համաձայնությունը։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է ազատ արձակված ուկրաինացի զինվորների լուսանկարներ։
Նրանց մեծ մասը գերության մեջ էր Ռուսաստանի կողմից երեք տարի առաջ սկսված պատերազմի առաջին ամիսներից։
Թե ի վերջո քանի գերի է հայրենադարձվել, ո՛չ Մոսկվան, ո՛չ Կիևը չեն հստակեցնում։
Կիևի ռազմագերիների համակարգող խորհրդի տվյալներով՝ այսօր փոխանակված ուկրաինացի ռազմագերիները հիվանդ էին կամ վիրավոր։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս ռազմագերիները ևս կարիք ունեն բուժման և վերականգնողական աջակցության։
