Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, հայտնել են ՀՀ կառավարությունից

«Ստամբուլի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

You may also like...