Կրեմլն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի գործին, պատրաստ է օգնություն ցուցաբերել Ռուսաստանի քաղաքացուն
«Կրեմլն ուշադիր հետևում է Հայաստանում «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված իրավիճակին և պատրաստ կլինի նրան որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ցուցաբերել անհրաժեշտ ողջ օգնությունը»։
«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչը կապված է ՌԴ քաղաքացու հետ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով․
«Անհրաժեշտության դեպքում, իհարկե, Ռուսաստանը պատրաստ կլինի Սամվել Կարապետյանին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը»։
Նման հայտարարություն ավելի վաղ արել էր նաև Մարիա Զախարովան։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ի գիշերը ձերբակալվել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին է տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:
