Ինչով են պայմանավորված մեծաթիվ ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունները. մանրամասներ

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ ՆԳՆ-ն հայտնել է, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։

«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։

Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։

Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել են «Սրբազան պայքար» կոչվող նախաձեռնության մի շարք անդամներ, ՀՅԴ-ի մարզային կառույցներում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում:

You may also like...