Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո սոցցանցի իր էջում գրել է․
«Ստամբուլում մանրամասն զրույց ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները և շարունակական երկխոսության կարևորությունը։
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն»։
