Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլ այցի վերաբերյալ գրառում է արել սոցցանցի իր էջում:
«Ուղեկցել եմ ՀՀ վարչապետին Թուրքիա կատարած նշանակալի այցի ընթացքում. Միրզոյան
Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,- գրել է Միրզոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
