Իսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարար

Իսրայելը, մեր հարևան Իրանի վրա հարձակվելով, այժմ տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին։

Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է, որ Ստամբուլում տեղի է ունեցել  նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։

You may also like...