Ենթադրաբար՝ հարևան երկրի նախագահի պահանջով եմ ես կալանավորվել․ Սամվել Կարապետյան
Ենթադրաբար՝ հարևան երկրի նախագահի պահանջով, որտեղ դեռևս 2021 թվականի հունիսի 18-ից իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, 4 տարի անց՝ 2025 թվականի նույն օրը՝ hունիսի 18-ին Հայաստանում, Հայ դատավորի կողմից կալանավորվեցի և արդեն 3-րդ օրն է անցկացնում եմ բանտի խցում։
Այս մասին նշել է կալանավայրում գտնվող գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ խոսելով իրեն կալանավորելու պատճառների և այլ հարցերի մասին:
Բայց միայն այստեղ հասկացա, որ մեր Հայրենիքին այսօր ավելի անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը։ Ամեն օր միջանցքներում և տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին՝ զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում և վստահ եմ, որ նրանցից շատերն ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք՝ ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ։ Եվ չվախենալով հսկիչների ներկայությունից՝ բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ։
Ու այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել և փորձել վերանայել վերջին յոթ տարիների այդպիսի գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։
Շուտով արդարությունը և արդարադատությունը՝ վերականգվելու է:
Պայքարելու ենք:
Շարունակելի…»,-գրել է նա:
