«Ռազմական լուծում չկա». Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է կազմակերպության անդամ պետություններին քայլեր ձեռնարկել, որպեսզի Իրան-Իսրայել հակամարտությունը լիցքաթափվի։
Գուտերեշը «վտանգավոր սրացում» է որակել ԱՄՆ-ի ներգրավվումը, ընդգծելով, որ այն սպառնալիք է ստեղծում միջազգային խաղաղության և անվտանգության համար։
«Աճող ռիսկ կա, որ այս հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից՝ քաղաքացիական բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար աղետալի հետևանքներով», — հայտարարել է նա՝ ընդգծելով.
«Ռազմական լուծում չկա։ Առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Միակ հույսը խաղաղությունն է»։
