Իրանի խորհրդարանը վճռել է փակել Հորմուզի նեղուցը. որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության խորհուրդ
Իրանի խորհրդարանը կարծում է, որ անհրաժեշտ է փակել Հորմուզի նեղուցը: Վերջնական որոշումը պետք է հաստատի Ազգային անվտանգության խորհուրդը, կիրակի օրը հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Քուսարին։
«Խորհրդարանը եկել է այն եզրակացության, որ Հորմուզի նեղուցը պետք է փակվի, սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Ազգային անվտանգության խորհուրդը», — մեջբերում է նրա խոսքերը Press TV-ն։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերով լի բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի վրա:
