Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ. ռուսական մամուլը սուտ է հրապարակել
Ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։
Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը տեղեկացրել է, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի և ամբողջությամբ հորինվածք է:
«Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար:
Ձեռագիրը նույնն է, կարծում եմ՝ նմանատիպ լուրեր էլի կլինեն:
Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել: Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է»,- ասվում է նրա հրապարակած հերքման տեքստում:
