Պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը գործուղվել են Թբիլիսի։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Պապոյանը:

Այցի շրջանակում նրանք հանդիպել են Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։

Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից հունիսի 23-ին բաց թողնել հայկական կոնյակով (հայկական բրենդի) բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։

510449155_1397028632079605_4493261874548124597_n.jpg (192 KB)

Միևնույն ժամանակ հայկական կողմից կապահովվի շշալցված կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ տրանզիտային ելքը դեպի Վրաստան։

Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն հայկական շշալցված կոնյակի (հայկական բրենդիի) արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։

511284219_1397028512079617_1982839424773310012_n.jpg (153 KB)

Բանակցությունների արդյունքների և հետագա քայլերի վերաբերյալ մանրամասները գործարար համայնքին կներկայացվեն աշխատանքային կարգով։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

510376469_1397028635412938_58395132863757786_n.jpg (261 KB)

You may also like...