Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ԱՄՆ խոշոր ռազմական բազան բարձր պատրաստվածության վիճակի է բերվել
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քասրակ քաղաքի ԱՄՆ խոշոր ռազմական բազան բարձր պատրաստվածության վիճակի է բերվել՝ Իրանի կողմից հարձակման հնարավոր սպառնալիքի պատճառով:
Այս մասին հաղորդել է «Սիրիա» հեռուստաալիքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ բազայում տագնապ է հայտարարվել, ամերիկյան զինվորականները պատրաստել են ՀՕՊ համակարգերը՝ հնարավոր հարձակումը հետ մղելու համար։
Սիրիայի անվտանգության ծառայության աղբյուրը «Սիրիա» հեռուստաընկերությանը հայտնել է, որ հյուսիսարևելյան Հասակե նահանգում մնացած ամերիկյան ուժերի մեծ մասը կենտրոնացած է Քասրակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների դեմ:
