Դիտարկվել է Վաղարշապատի Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման ընթացքը
Հունիսի 23-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի և այլ պատասխանատուների հետ դիտարկել է Վաղարշապատի Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը:
Ծրագրի պայմանագրային արժեքը մոտ 500 մլն դրամ է։


Աշխատանքները պետք է ավարտվեն այս տարվա հոկտեմբերին։
