Իսրայելը վերաբացել է օդային տարածքը

Բեն Գուրիոն օդանավակայանը վերսկսել է չվերթեր ընդունել, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի օդանավակայանների վարչությանը։

Այն փակվել էր Իսրայելի տարածքում Իրանի կողմից մի շարք հարվածներ հասցվելուց հետո:

Գիշերը երկրի ավիացիոն իշխանությունները հայտարարել են Իսրայելի երկնքում քաղաքացիական թռիչքների դադարեցման մասին Իրանի կողմից հրթիռային հարձակումների պատճառով:

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հունիսի 24-ին հայտնել են հրթիռային հարձակումների վեց ալիքի մասին։

Ավելի վաղ Իսրայելի տուրիզմի նախարարությունը հայտնել էր, որ Բեն Գուրիոն օդանավակայանը հունիսի 23-ից կվերսկսի միջազգային չվերթերի ընդունման և մեկնման աշխատանքները, յուրաքանչյուր չվերթի համար թույլատրվում է գրանցվել ոչ ավելի, քան 50 մարդու:

Նրանք պարզաբանել են, որ օդանավակայանը կգործի սահմանափակումներով:

Միաժամանակ երրորդ տերմինալում, որտեղից կիրականացվեն չվերթեր, թույլատրվելու է ոչ ավելի, քան 1500 ուղևոր:

Բեն Գուրիոն օդանավակայանից առևտրային չվերթերը ևս արգելված են հունիսի 13-ից։

Իսրայելի տուրիզմի նախարարությունը նաև հիշեցրել է երկրում գտնվող զբոսաշրջիկներին տարհանման չվերթերի համար գրանցվելու հնարավորության մասին:

You may also like...