Միրզոյանը շնորհավորել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարին պաշտոնը ստանձնելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օանա Տոյուին Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Այս մասին նա գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում։

«Ջերմորեն շնորհավորում եմ Օանա Տոյուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ։

Անհամբեր սպասում եմ մեր ժողովուրդների ամուր բարեկամության և ժողովրդավարության ու ազատության ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-Ռումինիա գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ սերտ համագործակցությանն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման շրջանակում»,- իր գրառման մեջ նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։

You may also like...