Թրամփը հայտարարել է, որ «պետք է ստիպի Իսրայելին հանգստանալ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը պետք է հանդարտվի Իրանի հետ իր հակամարտության հարցում, և ինքը պետք է ստիպի հրեական պետությանը դա անել։
«Իսրայելը պետք է հանդարտվի։ Ես պետք է ստիպեմ Իսրայելին հանդարտվել»,- ասել է Թրամփը լրագրողներին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր հրադադարի մասին, տեղեկությունը հաստատել են հակամարտող կողմերը:
