Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան

Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»,-եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Թբիլիսի այցի շրջանակում հանդիպել են Վրաստանի իշխանության ներկայացուցիչներին և վրացական կողմի հետ ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա:

You may also like...